«Փաստ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, տևական ժամանակ հանրային օրակարգում է գտնվում դատական համակարգում վեթինգ անցկացնելու նախաձեռնությունը, որի մասին կառավարության նիստում ժամանակին հանձնարարական էր տվել Նիկոլ Փաշինյանը։
Անցած շաբաթ կառավարության նիստում հաստատվեց և ԱԺ ուղարկվեց դատավորների բարեվարքության գործընթացն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը հնարավորություն է տալիս ստուգել դատավորների գույքային դրությունը: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, վեթինգն իրականացվելու է փուլային տարբերակով, այսպես ասած՝ պիլոտային ռեժիմով։
Թերթին տեղեկություններ են հասել, որ նախնական փուլում ուսումնասիրվելու է դատարանների նախագահների բարեվարքությունը, հետո մյուս դատավորները ևս աստիճանաբար կանցնեն վեթինգի «թրի տակով»։ Այստեղ առաջինները կլինեն առավել անկախ, ըստ այդմ էլ, իշխանություններին անհաճո դատավորները»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը