23 11 2019

Համ էլ նախարար կդառնամ․ հավանական թեկնածուն ակտիվացել է․ «Հրապարակ»

Համ էլ նախարար կդառնամ․ հավանական թեկնածուն ակտիվացել է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Վերջին շրջանում ակնհայտորեն ակտիվ է «Իմ քայլի» պատգամավոր, կրթության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը (ով, ի դեպ, այն 20-ի մեջ է, ովքեր ստորագրել են «Հայաստանի բաց հիմնադրամների»՝ Սորոսի հիմնադրամի օգտին արված հայտարարությունը)։ Նա «չի իջնում» ԱԺ ամբիոնից՝  ելույթներ է ունենում, առաջարկում, կարծիք հայտնում, մասնակցում բրիֆինգներին։

Հիշեցնենք․ նա ԵՊՀ ռեկտորի ամենահավանական թեկնածուն է, սակայն ուսանողների բողոքից հետո, եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տա` նաև ԿԳՄՍ նախարարի թեկնածուն: Հովհաննիսյանն այնպիսի տիեզերական արագությամբ է մտնում-դուրս գալիս նիստերի դահլիճ, որպեսզի չընկնի լրագրողների հարցերի տարափի տակ։Այնուհանդերձ, սրընթաց «երթի» ժամանակ էլ հասցրինք հարցնել, թե երբ է պատրաստվում պաշտպանել դոկտորականը, որից էլ կախված է ԵՊՀ ռեկտոր դառնալու հնարավորությունը։ «Երբ ուզեմ, էն ժամանակ էլ կպաշտպանեմ»,- վազելու ընթացքում նետեց նա: Ե՞րբ եք ուզելու։ «Երբ որ շա՜տ ուզեմ»: Սպասում եք` ուսանողական ակցիաները դադարեն, նո՞ր: Վազո՜ւմ է: Ասում են` կարող է նաև նախարար դառնաք։ «Երբ Դուք ուզեք, այդ ժամանակ համ էլ նախարար կդառնամ»,- ասաց և նետվեց ԱԺ դահլիճ»,-գրում է թերթը։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք  «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ