22 11 2019

Ծա­փա­հա­րող­նե­րի խորհր­դա­րան․ «Իրատես»

Ծա­փա­հա­րող­նե­րի խորհր­դա­րան․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «7-րդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վին պատ­մու­թյու­նը մի քա­նի ա­նուն կա­րող է տալ՝ ե­րի­տա­սար­դա­կան, քայ­լած­նե­րի, մեր­ժող­նե­րի կամ էլ ծա­փա­հա­րող­նե­րի: Այն­պես չէ, թե նախ­կի­նում խոր­հր­դա­րա­նը չի ծա­փա­հա­րել, բայց իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո օ­րենս­դիր մար­մին ե­կած­ներն ա­մեն մի «հու­զիչ» ե­լույ­թից հե­տո ծափ տա­լուց չեն կաշ­կանդ­վում:

Ե­թե նախ­կի­նում պատ­գա­մա­վոր­նե­րը ծա­փա­հա­րում էին ի­րենց հյու­րըն­կա­լած ա­շա­կերտ­նե­րին, ու­սա­նող­նե­րին կամ օր­վա հո­բե­լյա­րին, ա­պա «ե­րի­տա­սար­դա­կան» խոր­հր­դա­րա­նը հիմ­նա­կա­նում վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նին է ծա­փա­հա­րում: Մեզ՝ լրագ­րող­նե­րիս հա­մար երևույ­թը խորթ է, ըստ տրա­մա­բա­նու­թյան՝ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի ե­լույթ­նե­րից, հար­ցու­պա­տաս­խան­նե­րից ոչ թե ոգևոր­վել, այլ դա­տո­ղու­թյուն­ներ ա­նել է պետք: Նո­րեկ­նե­րը, փաս­տո­րեն, ի­րենց ա­ռաջ­նոր­դի ա­սա­ծը ոչ թե ի գի­տու­թյուն են ըն­դու­նում, այլ որ­պես ան­վե­րա­պահ ճշ­մար­տու­թյուն և հայտ­նում ի­րենց հա­մա­ձայ­նու­թյու­նը նրա ա­մեն մի ա­սա­ծին:

«Կար­ծես ման­կա­պա­տա­նե­կան ա­կումբ լի­նի, ա­մեն մի խոս­քից հե­տո ծա­փա­հա­րում եք»,- ա­սա­ցինք «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կին: «Իսկ ման­կա­պար­տե­զում ին­չու՞ են ծա­փա­հա­րում ե­րե­խա­նե­րին»,- հար­ցին հար­ցով պա­տաս­խա­նեց նա: «Որ ոգևոր­վի ե­րե­խան, ի­մա­նա՝ կա­րող է, ար­ժա­նի է և այլն»,- նշե­ցինք: «Այ հենց այդ նույն տրա­մա­բա­նու­թյամբ մենք ենք ծա­փա­հա­րում պա­րոն Փա­շի­նյա­նին, որ ի­մա­նա՝ մենք իր կող­քին ենք, իր ա­սած­ներն ամ­բող­ջու­թյամբ ըն­դու­նե­լի են մեզ հա­մար»,- հա­վե­լեց իմ­քայ­լա­կա­նը:

Փաս­տո­րեն, ե­թե ԱԺ-ում ծա­փա­հա­րու­թյուն­նե­րի պա­կաս զգաց­վի, կա­րող ենք են­թադ­րել, որ խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րը պա­կաս վս­տա­հու­թյուն ու­նեն երկ­րի վար­չա­պե­տի ար­տա­հայ­տած մտ­քե­րի նկատ­մամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ