«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ինչպե՞ս սաստել այլ կարծիք ունեցող, հանդուգն պատգամավորներին, որ «անհնազանդ» չդառնան: «Իմ քայլը» խմբակցությունը այս հարցով պարբերաբար հավաքվում ու քննարկում է խմբակցության մեծամասնությունից տարբերվող կարծիք հայտնողների հարցը:
Հայտնի «անհնազանդներից» է նաև Վարազդատ Կարապետյանը, որի կարծիքը իշխող ուԺի տեսակետից տարբերվում է հատկապես Ամուլսարի շահագործման վերաբերյալ: Այլակարծության հետ կապված` պատգամավորին, մեր տեղեկություններով, նույնիսկ զգուշացում է եղել: Կարապետյանը, սակայն, այլ առաջարկ ունի` տարբերակներ մտածել նաև փոքրամասնության կարծիքը պաշտպանելու, որ նրանք էլ լսված լինեն: Նրա այս նախաձեռնությունը, սակայն, թիմում, մեղմ ասած, չեն ողջունում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վ. Կարապետյանը հայտարարեց, թե երբեք կաշկանդված չի եղել կարծիք արտահայտել: Տարբերվող կարծիքներն, ըստ նրա, կնպաստեն ավելի լավ որոշումների կայացմանը: «Այսինքն՝ մենք չենք կարծում, որ մարդկանց խոսքը ճնշելը կարող է արդյունավետ հետևանքների հանգեցնել»,-ամփոփեց պատգամավորը»»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը