«Փաստ» թերթը գրում է․ «Փաստ» թերթին բավականին ուշագրավ տեղեկատվություն է հայտնի դարձել, որն, ըստ էության, առավել հստակ պատկերացում է տալիս Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարության ընթացքում դատարանի առջև տեղի ունեցող ցույցերի մասին։ Մասնավորապես, թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները, հասկանալով, որ մայրաքաղաքում բավարար չափով պատրաստակամ մարդիկ չունեն, որոնք կգնան և դատարանի դիմաց տևական ժամանակ ակցիաներ կանցկացնեն, որոշում են կայացրել, որի համաձայն, գործի են դրվել մարզային կառույցները։
Մասնավորաբար, երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, որին հաջորդեց նաև երթ դեպի Մյասնիկյանի արձանի շրջակա հրապարակ, զգալի մասնակցություն են ունեցել մարզային կառույցներից բերված մարդիկ. դրանք հիմնականում եղել են իշխանական ուժի մարզային կառույցների պատասխանատուները և վստահելի, հավատարիմ անձինք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը