12 09 2019

ՊԵԿ-ի վերջնագիրը՝ շոուբիզնեսցիներին․ «Ժողովուրդ»

ՊԵԿ-ի վերջնագիրը՝ շոուբիզնեսցիներին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Սեպտեմբերի 5-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անուններ չտալով, հայտնել էր, որ չնայած հայտարարագրերը ներկայացնելու բոլոր հորդորներին՝ շոուբիզնեսցիներից ոմանք այդպես էլ չեն հետևել դրանց, և ՊԵԿ-ը վերջին նամակն է ուղարկել նրանց:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ շոու-բիզնեսի 9 ներկայացուցիչների թվում են երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչներ Թաթան, Անդրեն և Արման Հովհաննիսյանը:

Նշվում է, որ նրանք 2018 թվականին պետությանը հարկ չեն վճարել և ՊԵԿ-ի բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները:

Եթե ՊԵԿ-ի վերջին նամակն էլ մնա անպատասխան, ապա, Անանյանի խոսքով, ՊԵԿ-ը նախահաշվարկ կիրականացնի ու կփոխանցի հետաքննիչներին: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է մի քանի երգիչների պրոդյուսերների հետ: Թաթայի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը շեշտեց՝ Թաթան հարկեր վճարում է ոչ թե որպես անհատ ձեռներեց, այլ ՍՊԸ-ի միջոցով, հետևաբար, հնարավոր է, այդտեղից էլ առաջացել է շփոթմունքը»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ