«Իրավունք»-ը գրում է․ «Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ վերջերս տեղի ունեցած «դեսպանահավաքի» ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատել է տարբեր երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպաններին, թե՝ ոչինչ չեք անում մեր տնտեսության համար՝ ոչ ներդրումներ եք բերում, ոչ առևտրաշրջանառությունն ու տնտեսական կապերն եք զարգացնում, ձեզ ինչո՞ւ ենք պահում՝ այդքան փող ծախսում:
Սակայն պարզվում է՝ դեսպաններն այսքանով չեն «պրծել», այսօր ԱԺ տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված է հյուրընկալել ԵԱՏՄ երկրների, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում և Վրաստանում մեր արտակարգ և լիազոր դեսպաններին, որոնց առաջ այս անգամ հարցեր և խնդիրներ կբարձրացնեն պատգամավորները»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը