«Ժամանակ»-ը գրում է ․Օգոստոսի 18-ին ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել Աժ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի` էջմիածնում գտնվող տանը: Ոստիկանությունը տեղեկություն է ունեցել, որ Սարոյանի բնակարանում ընթանում է ինչ-որ «ռազբորկա», որի մասնակիցները փողեր ստանալու հետ կապված վիճաբանության մեջ են:
Ոստիկանությունը բերման է ենթարկել Սարոյանի տանը հավաքվածներին: Ըստ մի վարկածի' Սարոյանը տանը չի եղել, մեկ այլ վարկածով'նա հասցրել է փախչել հետնամուտքով:
Էջմիածինցիները ողջունում են ոստիկանության գործողությունները:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը