«Հրապարակ»-ը գրում է․ «Արագածոտնի մարզպետ Դավիթ Գրիգորյանը, ով ժամանակին ինքն իրեն գործուղումներ էր ուղարկում մարզի գյուղեր և հավելյալ գումարներ ստանում դրա դիմաց, ավելի շատ բենզին է ստանում ու ծախսում, քան նախկին բոլոր մարզպետները՝ միասին վերցրած: Մարզից ստացած տեղեկատվությամբ, նա օգոստոսի 5-ին մեկնել է Արցախ՝ Համահայկական խաղերի բացմանը մասնակցելու, ինքն իրեն գործուղում է գրել օգոստոսի 5-7-ը և մեկնել է իր ծառայողական PRADO մեքենայով՝ ահռելի քանակի բենզին դուրս գրելով: Մինչդեռ մարզից 7-8 ավտոբուս է կիսադատարկ մեկնել Արցախ՝ տեղափոխելով խաղերի մասնակիցներին:
Երեկ փողոցներում ակցիաներ անող մարզպետներն այնքան են հոռացել այս ընթացքում, որ այլևս շարքային մարդկանց հետ ճանապարհ չեն գնում, ուղիղ չեն շփվում: Ոչինչ չէր խանգարում, որ մարզպետն իր մարզի սպորտսմենների հետ նույն ավտոբուսով մեկներ Արցախ՝ ճանապարհին էլ շփվեր նրանց հետ: Արցախում ընդամենը մի 2 ժամով մասնակցել է խաղերի բացմանը, նրան նույնիսկ պաշտոնական ընթրիքին չեն հրավիրել, բայց 3 օր մնացել է՝ դրա դիմաց և´ գումար, և´ բենզին ստանալով:
Մենք դիմեցինք Արագածոտնի մարզպետական, որ պարզենք՝ հունվար-օգոստոս ամիսներին քանի անգամ է գործուղման մեկնել մարզպետը, ինչ գործուղումներ են եղել դրանք, որ երկրներ, որքան գումար և բենզին է հատկացվել, և կոնկրետ համահայկական խաղերին մասնակցությունն ինչ է նստել մարզպետարանի վրա, բայց մեզ ասացին, որ մեր հարցերին արագ պատասխանել չեն կարող: Սպասում ենք պատասխանին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը