31 07 2019

«Ստամբուլը» կարող է դառնալ թավշիստների «գերեզմանափոս». «Իրավունք»

«Ստամբուլը» կարող է դառնալ թավշիստների «գերեզմանափոս». «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է․ Այն, որ ստամբուլյան ծագումնաբանություն ունեցող որեւէ բան լավը լինել չի կարող, թերեւս հասկանալի է ցանկացած հայի։ Այդ պատճառով է, որ տխրահռ­չակ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու ուղղությամբ մեծ ջանքեր են գործադրում ինչպես սորոսական գրանտակերները, այնպես էլ տարատեսակ դեգեներատիվ տարրերը։ Բայց միաժամանակ նկատելի է, որ այդ պիղծ փաս­տաթղթի քարոզչությանն է լծված ամբողջ իշխանական, եւ մերձիշխանական քարոզչամեքենան։ Նիկոլական քարոզիչ­ները ջանում են մոլո­րեցնել հանրությանը, իբրեւ թե Ստամբուլյան կոնվենցիան ավանդական ընտանիքների հանդեպ սպառնալիքներ չի պարու­նակում, եւ այդ փաստա­թուղթը մերժողներին առա­ջարկում է այն կարդալ՝ թերեւս այն հաշվարկով, որ կարդացողներ քիչ կլինեն։

Բայց կարդացողները գնա­լով շատանում են, եւ, ի դեպ, ամբողջական հայե­րեն տեքստը կարելի է գտնել նաեւ iravunk.am կայ­քում։ Բայց բացի չոր ու ցամաք տեքստի ինքնու­րույն վերլուծությունից, համացանցում կարելի է գտնել բազում տեսանյութեր, ուր կետ առ կետ բա­ցատրվում են բոլոր վտանգները, իսկ հանրա­մատչելի եւ միաժամանակ իրավաբանորեն կոռեկտ լավագույն բացատրությու­նը տրվել էր Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ասուլի­սին, որի տեսագրություն­ներն ու սղագրությունները նույնպես դժվար չէ գտնել համացանցում։ Իսկ նախարարություն­ներից երկուսն են լծված այդ պիղծ փաստաթղթի անթաքույց քարոզչությա­նը՝ Սոցապը եւ Արդարա­դատության նախարարու­թյունը, որոնք երկուսն էլ հանդես են եկել հանրու­թյանը մոլորեցնելու փորձ հանդիսացող հայտարա­րություններով։

Ի դեպ, գենդերային ֆաշիզմը առաջ տանող այդ փաս­տաթղթի քարոզիչները նաեւ հաճախ են դիմում այն մանիպուլյացիային, իբր դեմ են հիմնականում ավագ սերնդի մարդիկ, իսկ առաջադեմ, անգլերե­նին տիրապետող երիտա­սարդությունը կողմ է։

Դրա­նից այժմ քարը քարին չենք թողնի, ներկայացնե­լով հենց անգլերենին լավ տիրապետող առաջադեմ երիտասարդության ներկայացուցչի՝ Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր Աննա Մկրտչյանի մեկնաբանու­թյունը. «Արդարադատու­թյան նախարարությունը, հետ չմնալով այսօրվա իշ­խանությանը բնորոշ վար­քագծից, այլընտրանքային կարծիք ունեցողներին շտապեց մեղադրել Կոն­վենցիայի գաղափարը դա­վադրաբար սխալ մեկնա­բանելու մեջ։ Կարծում եմ՝ Արդարադատության նա­խարարությունը պիտի ավելի շատ մասնագիտա­կան եւ իրավական գնահա­տականներ հնչեցներ կոն­վենցիայի վերաբերյալ, այլ ոչ թե փորձեր ուղղակի շատ պարզունակ ձեւով քո­ղարկել կոնվենցիոն դրույթներ, որոնք այս օրե­րին հնչում են մասնագի­տական շրջանակներում»։ Երիտասարդ գործիչը նաեւ շեշտում է. «Մեր օրենսդ­րությունը խտրական վե­րաբերմունքի որեւէ դրսեւորում չի պարունակում, բռնության որեւէ ձեւ ան­պատիժ չի թողնում։ Եվ ին­չո՞ւ վավերացնել մի փաս­տաթուղթ, որի դրույթներն արդեն իսկ արտացոլված են մեր օրենսդրությամբ։ Մի պարզ պատճառով՝ այս փաստաթուղթն անհրա­ժեշտ է լրիվ այլ նպատա­կով՝ մեր արժեհամակարգի հիմնահատակ քայքայման»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ