«Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 23–ին գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետն ազատվում է նախկինի կադրերից եւ փոփոխություններ է նախաձեռնել։ Գրել էինք նաեւ, որ առաջիկայում նա կազատվի նաեւ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Մանուկ Միքայելանից։
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մանուկ Միքայելյանի հրամանն արդեն ստորագրվել է, եւ նա ազատվել է պաշտոնից։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ ՔԿ ծառայության լրատվական բաժին, որտեղից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ Մանուկ Միքայելյանը չվերանշանակվեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնին, եւ արդարադատության նախարարի հրամանով՝ նրա փոխարեն ՔԿ ծառայության պետի առաջին տեղակալ է նշանակվել Արտակ Հարությունյանը։
Սակայն ազատումները այսքանով չեն սահմանափակվելու, եւ ՔԿ ծառայության այլ պաշտոնատար անձինք, որոնք հնաբնակներ են, եւս առաջիկայում կազատվեն պաշտոններից։ Ի դեպ, ՔԿՀ-ներում լուրեր կան, որ ծառայության կադրային ջարդից հետո հերթը հասնելու է ՔԿՀ պետերին, եւ այդտեղ եւս նոր նշանակումներ են լինելու։ Այս իրավիճակի մասով ՔԿ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ՔԿՀ պետերը աշխատում են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը