16 07 2019

Որոշ մարզպետներ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Փաստ»

Որոշ մարզպետներ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. «Այն փաստը, որ ցանկացած իշխանության համար կարևորագույն բաղադրիչ է համար­վում ճիշտ կադրային քաղաքականությունը, և հենց դրա շնորհիվ է հնարավոր լինում կազմակերպել ճիշտ կառավարում, գրեթե անբեկանելի ճշմարտություն է:  Ահա այս խնդրի հետ կապված՝ ՀՀ գործող իշխանու­թյունները կանգնած են լուրջ «դիլեմայի» առաջ՝ հատկապես մարզպետների հետ կապված:

«Փաստ» թերթի տեղեկություննե­րով, առաջիկա ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը նախատեսել է իր «մարզային կադրային քաղաքականության» մեջ վերա­նայում կատարել, ըստ էության, որոշ մարզ­պետներ հրաժեշտ կտան իրենց պաշտոննե­րին:  Խոսքը միանգամից երեքի մասին է, որոնց անունները մեր աղբյուրները թեպետ չեն նշում, սակայն ելնելով վերջին շրջանում պտտվող անուններից, դժվար չէ կռահել, թե հատկապես որ մարզպետները կազատվեն աշխատանքից, իսկ ավելի ստույգ՝ կտեղափոխվեն այլ աշխատանքի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ