«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հուլիսի 1-ին «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված թեկնածու Աննա Մարգարյանը ԲԴԽ անդամ չի ընտրվել: Թեկնածուին կողմ է քվեարկել 66, դեմ՝ 19 պատգամավոր: ԲԴԽ անդամն ընտրվում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Աննա Մարգարյանի հետ` հասկանալու համար, թե ինչու նա չընտրվեց ԲԴԽ անդամ:
-Ձեզ մի քանի անգամ առաջարկել են ԲԴԽ անդամ դառնալ, Դուք մերժել եք, բայց այս անգամ համաձայնել եք, ու այսպես ստացվեց: Ի վերջո, եթե օրենքը թույլ տա, կրկին առաջարկ լինի, կհամաձայնե՞ք:
-Այո, նախկինում եղել է առաջարկ, որից հրաժարվել եմ, առաջարկներ ավելի ճիշտ: Ի վերջո, որոշում կայացվեց, որ թեկնածությունս առաջադրվի, այդ առումով տեղեկատվությունը իրականությանը համապատասխանում է: Ինչ վերաբերում է շարունակությանը, ապա իրենք էլ էին ասում , որ սա ընդամենը տեխնիկական բնույթի խնդիր է, ինչ-որ մեկ տեղ ներքին սխալ կոմունիկացիայի, իրենք կարող են առաջադրել, տեսնել, թե ինչ խնդիր է, բայց այս պրոցեսով անցնելը ցանկալի տարբերակ չէ:
-Այսինքն` այդքան էլ կողմ չե՞ք լինի, որ Ձեզ կրկին առաջադրեն:
-Ավելի շատ բացասական»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը