02 07 2019

Անցումային արդարադատությունը դժվար գլուխ գա․ «Իրատես»

Անցումային արդարադատությունը դժվար գլուխ գա․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Ասում են, թե որքան էլ «նորակոչիկ», սկոլիոզի պատճառով բանակում չծառայած արդարադատության 28-ամյա նախարարը գերազանցիկի առոգանությամբ և պատրաստակամությամբ ձեռնամուխ է եղել անցումային արդարադատության կյանքի կոչմանն ու առանց դատարանի վճռի`գույքի բռնագանձման «սակրալ» գործընթացի իրականացմանը, շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն իսկ պատրաստ է, այդուհանդերձ գործընթացը դժվար գլուխ գա։ Բանն այն է, որ օրինագիծը պետք է անցնի միջազգային և Վենետիկի փորձաքննությունը, ուր կարծիքները միանշանակ չեն, որովհետև այնտեղ ևս հասկանում են, որ հայաստանյան իշխանությունները ցանկանում են մի կողմից իրենցով անել դատական համակարգը, մյուս կողմից, կատարել սեփականության վերաբաշխում:

«Միջազգային փորձաքննությունը կտևի վեց ամիս, մինչ այդ ով սաղ, ով մեռած, և հետո` կա նաև հայաստանյան Սահմանադրության հետ համապատասխանության խնդիր. ինչը ևս խիստ ժամանակատար է», -ասաց մեր աղբյուրը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ