19 06 2019

Մեսիջ հարկատուներին. «տեռոր»՝ հարկայինի դեմ հաղորդում տվողի դեմ․ «Ժամանակ»

Մեսիջ հարկատուներին. «տեռոր»՝ հարկայինի դեմ հաղորդում տվողի դեմ․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․ «Անցած տարի հոկտեմբերի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը մեծ աղմուկով կաշառք պահանջելու և ստանալու գործով բերման ենթարկեց Սևանի հարկայինի պետ Սուրեն Էլոյանին, նրա տեղակալին ու մի տեսուչի: Կաշառքի աղմկոտ գործից ամիսներ անց կաշառք վերցնողները ազատության մեջ են, իսկ կաշառքի մասին հաղորդում ներկայացրած տնտեսվարողի դեմ հարկայինը իրական տեռոր է սկսել:

Մասնավորապես՝ օրերս ընկերությունը տուգանվել է մեկ տարում արդեն երրորդ անգամ, ՀԴՄ-ի պատրվակով: Բացի տուգանքը, ընկերությունը փակ կլինի 10 օր։

Հարկայինի այս գործելաոճը, ըստ էության, ուղիղ մեսիջ է հարկատուներին, որ չհամարձակվեն կաշառքի մասին հաղորդում տալ, դեմ դուրս գալ իրենց: Դրա փոխարեն, պետք է շարունակել գործել հին Հայաստանի կանոններով՝ ամսական մուծվել հարկայինին և հանգիստ աշխատել: Այլ կերպ ասած՝ հարկայինի դեմ «գործ տալ» և դա մարսել՝ հնարավոր չէ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ