«Հրապարակը» գրում է. «Լիդիան Արմենիա» ընկերության հանքի էկոլոգիական փորձաքննության եզրակացությունը արդեն պատրաստ է։ «Հրապարակը» գրել էր, որ նախնական եզրակացության մեջ հանքը շահագործողին ուղղված 5 դիտողություն կա։
Լիբանանյան ELARD կազմակերպություն տված նախնական եզրակացության մեջ նշված 5 ոչ էական առարկությունները կարծես թե բացակայում են վերջնական եզրակացության մեջ։
Եզրակացությունը, սակայն, չի տրամադրվել «Լիդիան Արմենիա» ընկերությանը։ Կառավարությունում չեն շտապում հրապարակել եզրակացության բովանդակությունը՝ զգուշանալով բնապահպանական կորպուսի ագռեսիվ արձագանքից։ Կառավարությունը փորձում է հրապարակումը հնարավորինս անցնցում կազմակերպել, որպեսզի բնապահպանները չխոչընդոտեն հանքի հետագա շահագործմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը