08 06 2019

Հայաստանը նոր վա՞րկ կվերցնի․ «Փաստ»

Հայաստանը նոր վա՞րկ կվերցնի․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Նախօրեին տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցը Սանկտ Պետերբուրգ, որտեղ նա հանդիպեց Վլադիմիր Պուտինի հետ: «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանի այցի բուն նպատակների մասին:

Պարզվում է, որ Պետերբուրգում Փաշինյանը տարբեր կառույցների ու պաշտոնյաների հետ քննարկել է նոր վարկային համաձայնագիր ստորագրելու հարցը, և, ըստ ամենայնի, առաջիկայում դրա մասին արդեն կսկսեն հայաստանյան օրակարգում թեզեր շրջանառվել:

Արդեն հայտնի է, որ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է նաև հայ-ռուսական գազային պայմանագրով տրամադրվող գազի սակագնի հարցը: Սակայն, մոսկովյան մեր աղբյուրի փոխանցմամբ, դարձյալ որոշակիություն չի եղել՝ թեման թողնելով աշնանը Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ