«Ժողովուրդ»-ը գրում է «Դեռևս 2018 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունում Արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը դեռևս շարունակվում է:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` վերոնշյալ չարաշահումների հետ հնարավոր կապ ունենալու կասկածանքով ԱԻՆ-ում պաշտոնից այլ անձինք են ազատվել: Մասնավորապես սեփական դիմումի համաձայն՝ ազատվել են հաշվապահը, ֆինանսական գծով պատասխանատուն և այլ անձինք, ընդ որում, նրանք ազատվել են նախարարի պաշտոնում Ֆելիքս Ցոլակյանի նշանակումից հետո:
Մեզ հայտնի դարձավ, թե ինչքան գումար է յուրացվել նախարարությունից, խոսքը ոչ ավել, ոչ պակաս մոտ 200 միլիոն դրամի մասին է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը