«Փաստ»-ը գրում է․ «Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Բելլա Լալայանին աշխատանքից ազատել են: Լալայանին աշխատանքից ազատելու փաստացի պատճառը ՀՀ իշխանությունների ուղղակի հրահանգն է եղել, քանի որ մամուլի խոսնակը ՖԲ իր էջում քննադատական հայտարարությամբ էր հանդես եկել: Շատերը դա որակում Են որպես ՀՀ իշխանությունների կողմից ուղղակի միջամտություն, և սա այն պարագայում, երբ ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է,որ ՀՀ-ն երբեք չի խառնվում Արցախի ներքին խնդիրներին: Այն, որ Լալայանին աշխատանքից ազատել են ՀՀ իշխանությունների հասցեին արված հայտարարության պատճառով, գրեթե ոչ ոք չի հերքում: Ավելին՝ փաստացի դրա վառ վկայությունը նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի մեկնաբանություններն են մամուլում, որով վերջինս, ըստ էության, հավաստում է այդ փաստը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը