«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը կապ չունի «Մարտի 1»-ի բացահայտման հետ: «Այս գործը զավեշտալի է: Այն լակմուսային թուղթ է` հասկանալու համար, թե ով ով է։ Նիկոլ Փաշինյանը այնքան ոխերիմ ու չարամիտ պետք է լինի, որ չների այն մարդկանց, ովքեր Քոչարյանի դեմ իրականացվող ապօրինություններին դեմ քայլեր կձեռնարկեն»,- պնդել է Աշոտյանը` հավելելով, որ այդ պրոցեսը բացառապես քաղաքական է:
«Ինձ դժվար է մեղադրել քոչարյանական լինելու մեջ. ես ունեմ առանձին քաղաքական թիմ: Բայց լռել այն ժամանակ, երբ երկրումդ, թողած բազմաթիվ այլ ներքին և արտաքին լրջագույն խնդիրներ, հարուցել են նման քրեական գործ, լուրջ չի»:
Ա. Աշոտյանը նաև հայտարարել է, որ Փաշինյանն այս գործի քավորն է: «Դրա մասին են վկայում հայտնի ձայնագրության հայտնի դրվագները, որոնք այդպես էլ չհերքվեցին»,- մեկնաբանել է ՀՀԿ-ական գործիչը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը