07 05 2019

ՍԴ դատավորի 9 թեկնածուից 2-ը որոշել են գաղտնի մնալ. «Հրապարակ»

ՍԴ դատավորի 9 թեկնածուից 2-ը որոշել են գաղտնի մնալ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ՀՀ նախագահին դիմելու՝ ՍԴ դատավորի թեկնածուների համար նախանշված ժամկետը մայիսի 3-ին լրացել է: Առաջադրվել է 9 թեկնածու, որոնցից երկուսը չեն ցանկանում իրենց անունները հրապարակել։ Թեկնածուների թվում են Հովհաննես Հովհաննիսյանը, Մարտին Մանուկյանը, Արմեն Ներսիսյանը, Կարեն Կարապետյանը, իշխանության ֆավորիտ Վահե Գրիգորյանը։

Ի տարբերություն նախորդ թեկնածուների ընտրության՝ այս անգամ չի գործի ժամանակավոր աշխատանքային խումբը, որը թեկնածուների հետ հարցազրույցներից հետո փակ ծրարով ներկայացնում էր իր հավակնորդին և նախագահին առաջարկում ներկայացնել այդ թեկնածուին։

Չնայած այդ առաջարկն էլ իմպերատիվ չէր՝ ընդամենը խորհրդատվական բնույթ էր կրում, սակայն այս անգամ Արմեն Սարգսյանը ձեռնպահ է մնացել նման հանձնաժողով ներկայացնելուց։ Ինչը նշանակում է, որ նախագահն ինքը կորոշի՝ թեկնածու իրավաբան-գիտնականների հետ հանդիպումների արդյունքում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ