«Հրապարակ»-ը գրում է․ «Նախորդ օրը մեր հրապարակումը շտապել էին հերքել, թե պառլամենտն արձակելու 2 տարբերակ է գործում, և ընդդիմության, մասնավորապես՝ ԲՀԿ ողջ ցուցակի մանդատները վայր դնելու դեպքում հնարավոր չէ պառլամենտն արձակել։ «Մենք խնդիրը բարձրացրել էինք սահմանադրականության և ո'չ պառլամենտն արձակելու մասով։ Եվ եթե ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները, նրանց ցուցակներում ներգրավված բոլոր անձինք հրաժարվեն պատգամավորական մանդատներից, պառլամենտը բաղկացած կլինի միայն իշխանական պատգամավորներից, ինչն էլ իր հերթին կհանգեցնի պառլամենտի լեգիտիմության խնդրի, այն է` սահմանադրական ճգնաժամի։ Թե հետո այդ ճգնաժամը լուծելու համար ինչ քայլեր կձեռնարկվեն և պառլամենտն արձակելու ինչ սահմանադրական եղանակներ կընտրվեն, դա այլ հարց է»,- ասաց մեր զրուցակից սահմանադրագետը:
Իսկ հնարավո՞ր է պառլամենտի իշխանական հատվածից նոր ընդդիմություն ձևավորվի։ «Ոչ»։ Ինչո՞ւ։ «Որովհետև պատգամավորը եթե դուրս է գալիս իր ֆրակցիայից, այլ ֆրակցիայի անդամագրվել չի կարող, նա դառնում է ազատ պատգամավոր, իսկ ընդդիմություն լինելու մասին կարող է հայտարարություն անել միայն ֆրակցիան»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը