«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ ԱԺ հանձնաժողովների նախագահները պետք է հաշվետվություն ներկայացնեն նախորդ ամսվա ընթացքում հանձնաժողովի նիստերից պատգամավորների բացակայության մասին: Երեկվա դրությամբ տեղեկատվություն առկա էր դեռ երկու հանձնաժողովի մասին: Սակայն հետաքրքիր է, որ ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը թեև ներկայացրել է գրություն, բայց ոչ բացակաների մասին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ գրությունը վերաբերում է այն հանգամանքին, որ իրենք ապրիլ ամսվա ընթացքում նիստեր չեն անցկացրել: Այլ խոսքով ասած՝ ապրիլ ամսվա ընթացքում այս հանձնաժողովը պարապուրդի է մատնվել: Եվ սրա պատճառն այն է, որ ոլորտային նախագիծ խորհրդարան չի ներկայացվել, ու այս հանձնաժողովը գլխադասային չի ճանաչվել: Պարտաճանաչ կերպով իր հաշվետվությունը ներկայացրել է նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, սակայն արձանագրել է, որ նիստերից հանձնաժողովի անդամների բացակայություններ չեն եղել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը