30 04 2019

Կառավարությունն արհամարհում է օրենսդիր իշխանությանը․ «Ժողովուրդ»

Կառավարությունն արհամարհում է օրենսդիր իշխանությանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում ընդգրկված էր նաև «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, սակայն այն չքննարկվեց: 

ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը նիստի մեկնարկից ընդամենը րոպեներ առաջ զանգահարել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին ու հրաժարվել ԱԺ գալուց: Զոհրաբյանի փոխանցմամբ` փոխնախարարն ասել է, թե կառավարությունը վերապահումներ ունի նախագծի վերաբերյալ: Փոխնախարարի պահվածքն այլ կերպ, քան արհամարհանք օրենսդիրի նկատմամբ, դժվար է որակել. ի վերջո, հարկ էր այդ վերապահումների մասին հայտնել ավելի վաղ, և ոչ թե հանձնաժողովի նիստի մեկնարկից րոպեներ առաջ: ՀՀ արդարադատության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես մեկնաբանեցին կատարվածը. «Խնդիրն ընդամենը նախագծի որոշ դրույթների հետ կապված լրացուցիչ քննարկում անցկացնելով է պայմանավորված»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ