«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործով: Նա պատմել է. «Հիշում եմ, որ ինձ զեկուցել էին, որ սկզբում ցուցարարների ղեկավարների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ ցույցը տեղափոխեն Մատենադարան, իսկ ոստիկանության ստորաբաժանումները հետ էին, սակայն հրաժարվել են ցույցը տեղափոխել Մատենադարան: Այդ ժամանակ ես հանձնարարել եմ Սաշա Աֆյանին զրուցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ համոզել նրան, որ գա Իտալիայի դեսպանատան մոտ եւ ժողովրդին հանդարտեցնի, սակայն ինձ զեկուցեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է գալ»:
Մյուս ուշագրավ հակադրությունը նախկին ոստիկանապետի տված ցուցմունքներում այն է, որ քննիչի հարցին, թե նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության ուժերն օպերատիվորեն տեղաբաշխելու նպատակով Հայկ Հարությունյանի խնդրանքով ՀՀ ՊՆ կողմից լրացուցիչ միավոր մեքենաներ են ներգրավվել, Հարությունյանը պատասխանել է. «Չեմ հիշում նման դեպք, որ ես Միքայել Հարությունյանից տրանսպորտային միջոցներ խնդրեմ: Նշեմ նաեւ, որ ոստիկանությունը անհատների հետ ուներ կնքված պայմանագրեր 10-ից ավելի մարդատար «Իկարուս» ավտոբուսների վարձակալության համար. կարիքը չկար ՊՆ-ից միջոց խնդրելու»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը