«Փաստ»-ը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Տիգրան Մուկուչյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տվյալներ 2018թ. հարկային տարում ստացած եկամտի և դրամական միջոցների մասին:
Տիգրան Մուկուչյանի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 7 450 000 ՀՀ դրամ և 16 100 ԱՄՆ դոլար: Հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 7 300 000 ՀՀ դրամ և 16 000 ԱՄՆ դոլար: Տիգրան Մուկուչյանի եկամուտը 2018թ. հարկային տարում գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 10 183 783 ՀՀ դրամ: Տ. Մուկուչյանը 2011 թվականից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը