12 04 2019

Համահայկական հեռուստամարաթոնն այս տարի կարող է չանցկացվել. «Ժամանակ»

Համահայկական հեռուստամարաթոնն այս տարի կարող է չանցկացվել. «Ժամանակ»

««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադ­րամի ամենամյա հեռուստա­մարաթոնն այս տարի կարող է ընդհանրապես չանցկաց­վել:

Հիմնադրամի ամենամեծ լոսանջելեսյան գրասենյակի աշխատանքները, ըստ էության, կաթվածահար են, քա­նի որ գրասենյակի մի շարք առանցքային աշխատողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել՝ չցանկա­նալով աշխատել նոր իշխա­նության հետ: Այս պատճա­ռով հեռուստամարաթոնի նախապատրաստական աշ­խատանքները չեն իրակա­նացվում:          

Տպավորություն կա, որ Հայաստանի նոր իշ­խանությունը որոշել է հրաժարվել «Հայաստան» համա­հայկական հիմնադրամից՝ շեշտադրում կատարելով «Իմ քայլը» և «ժպիտների քա­ղաք» հիմնադրամների վրա:

Չնայած Աննա Հակոբյանի ամերիկյան այցը ցույց տվեց, որ այս հիմնադրամների նկատմամբ վստահությունն այնքան էլ բարձր չէ. խոստացված գումարը 1 մլն դո­լարի շրջանակում է, բայց իրականում կհավաքվի ավե­լի պակաս»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ