11 04 2019

Մաքսատունը Գյումրի տեղափոխելու ռիսկերը. «Փաստ»

Մաքսատունը Գյումրի տեղափոխելու ռիսկերը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ: Առաջին հայացքից սա մարզերի զարգացմանը միտված քայլ է, որը դեպի Գյումրի կուղղորդի լրացուցիչ դրամական միջոցներ, սակայն խնդիրն ունի ավելի խորքային հետեւանքներ: 

Նախ՝ ի սկզբանե պետք է ֆիքսել, որ շատ մասնագետների կարծիքով, «ավտոմաքսատուն» ասվածը արհեստական կառույց է, եւ անիմաստ երեւույթ, այլապես հեռուստացույցների կամ սառնարանների համար նույնպես կարելի է ունենալ առանձին մաքսատներ:

Այդ կառույցը հանգիստ կարող է մտնել մաքսատների իրավասության տակ, իսկ ավտոմաքսատանը կատարվող ծախսերի փոխարեն կարելի է բոլոր մաքսատներին ուղղակի տալ այդ իրավունքը: Մյուս կողմից՝ Գյումրի տեղափոխելու դեպքում ակնհայտ լինելու է ժամանակի կորուստ, նաեւ մասնագետների պակաս: Նման կառույցը, եթե պահպանվում է, ապա գոնե պետք է հարմար լինի լոգիստիկ առումով, մեզ հետ զրույցում պնդում էին ոլորտի մի քանի մասնագետներ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ