«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քենու ինքնասպանության գործը կարճվել է: 2018թ. հոկտեմբերի 28-ին Դավիթաշենի կամրջից ինքնասպանություն է գործել 45-ամյա Լուիզա Խաչատրյանը: Նա ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարությունում Հայաստանի ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի կինն էր: Խաչատրյանը նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզան Խաչատրյանի քույրն էր:
ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` 45-ամյա Լ. Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ: 5 ամիս տեւած քննութունից հետո ինքնասպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվեց: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնեցին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով. «Քրեական գործ չի կարող հարուցվել, եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը