03 04 2019

Իրավապահները որոշել են հարցաքննել մահացածներին․ «Ժողովուրդ»

Իրավապահները որոշել են հարցաքննել մահացածներին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ քննչական կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատախազները գրեթե ամեն օր այս կամ այն քրեական գործով ցուցումներ են տալիս քննիչներին, սակայն քննիչներն այդ ցուցումների մի մասը դժկամությամբ են ընդունում և որոշ դեպքերում անտեսում են դրանք: Միջգերատեսչական կռիվները մշտապես հայտնի են եղել բոլորին, սակայն այս դեպքն այլ պատմություն է: Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը բավականին ծանրաբեռնված ռեժիմով է աշխատում: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այդ իրավիճակին` արձանագրելով, որ իրավապահները մրցավազք են սկսել, թե ով շատ քրեական գործ կհարուցի, շատ աշխատանք ցույց կտա: Եվ, ահա, նման մի մրցավազքն էլ դարձել է արտառոց դեպքի պատճառ: 

«Ժողո­վուրդ» օրաթերթին հասած տեղեկություն­ների համաձայն՝ Շիրակի մարզի Արևիկ համայնքի ղեկավարի գործողությունների հետ կապված քրեական գործ կա հարուց­ված Շիրակի մարզի քննչական բաժնում, և դատախազը քննիչին միջնորդել է, որ հարցաքննի գյուղապետարանի աշխա­տակիցներից մեկի ամուսնուն: Քննիչը դատախազին ասել է. «Ուշադիր կարդա­ցեք քրեական գործը և կհասկանաք, որ դա հնարավոր չէ և անհրաժեշտ չէ»: Դատախազ-քննիչ բանավեճը բավակա­նին թեժացել է: Դատախազը շարունակել է

պնդել և ցուցում տալ, որ, այնուամենայնիվ պետք է հարցաքննել նշված անձնավորությանը: Քննիչն էլ դատախա­զին հայտնել է. «Ինչպե՞ս հարցաքննեմ, երբ գյուղապետարանի աշխատակցի ամուսինը մահացած է»:

Ասել է թե, իրավապահներն այնքան են խառնվել իրար, որ որոշել են հարցաքն­նել մահացած մարդկանց»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ