«Հրապարակ»-ը գրում է. ««Իմ քայլն» Արցախ էր մեկնել ԱԺ մեքենաներով։ «Հիշում եք՝ պնդում էին, որ եթե այցը ոչ թե պատգամավորական ֆրակցիայինն է, այլ՝ կուսակցական, ապա որոշում կա միկրոավտոբուսով մեկնել, չշահագործել ԱԺ պադավատները»,- ասաց մեր աղբյուրը: «Հրապարակ»-ի հարցին ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն ասել է. ««Իմ քայլը» ֆրակցիային որևէ միջոց մենք չենք տրամադրել, իրենց այցը կատարել են կուսակցության ֆոնդից։ Ինչ վերաբերում է սպասարկող մեքենաներին, ապա դրանց նկատմամբ որևէ լիազորություն չունենք. մեր լիազորությունները պայմանավորված են վառելիքի խնդիրներով»: Իսկ սպասարկման, մաշվածության խնդիրնե՞րը։ «Այո, դա ևս իր հատուկ շկալան ունի, սակայն մեր հիմնական գործը վառելիքն է՝ վառելիք չենք տրամադրել»: Փաստորեն, նախկինների նման սիրում են «պադավատներ»։ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես ընդամենը մենեջեր եմ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը