«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանական թիմում արշալույսները խաղաղ չեն։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախօրեին գրած ստատուսը՝ ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամների դեմ, սրել է պայքարը, որի կիզակետում ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն է, իսկ «փարդի ետևից» վեճին հետևում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով շատ մտերիմ է Զեյնալյանի հետ, ինչն ավելի է հունից հանում նախարարին։
«Խնդիրն այն է, որ Նարեկ Զեյնալյանը, որը մեծ պրակտիկա ունեցող բժիշկ է և փորձում է իր համքարության թասիբը պահել, մարտի 22-ին հանդիպում է նշանակել բժիշկների հետ, որոնք լուրջ անհանգստացած են Թորոսյանի բարձրաձայնումից, թե իշեմիկ ինսուլտի բուժումն անվճար է, իրականում անվճար է այդ հիվանդության որոշ տեսակների բուժումը. հիվանդը գնում է բժշկի մոտ, իրեն ասում են` վճարի, վերջինս էլ` «թաղեմ ձեզ, նախարարն ասել ա` ձրի ա»։ Հիմա Զեյնալյանն ուզում է իրավիճակը հասկանալ, ինչի մասին տեղյակ են պահել Թորոսյանին, ինչն էլ դուր չի եկել նրան և անմիջապես արձագանքել է»:
Թիմում կա՞ն մարդիկ, որոնք առողջապահության նախարարի աթոռին տեսնում են Զեյնալյանին։ «Չեմ կարծում։ Չնայած` օբյեկտիվորեն եթե նայենք, հանձնաժողովի նախագահի կարգավիճակը նախարարի կարգավիճակին հավասար է` հետն էլ պատասխանատվություն չկա։ Բայց դե ո՞վ գիտի»,- ասաց «Իմ քայլի» պատգամավորը:
Այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստ է հրավիրված, քննարկելու են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աղմկահարույց հայտարարությունը և ոչ միայն»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը