13 03 2019

Վարդան Օսկանյանը Սիլվա Համբարձումյանի «զոհերից» չէ․ «Հրապարակ»

Վարդան Օսկանյանը Սիլվա Համբարձումյանի «զոհերից» չէ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մամուլում լուր եղավ, որ առե­րեսում է տեղի ունեցել ամե­նայն հայոց կաշառատու Սիլվա Համբարձումյանի և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի միջև:

Մենք պարզեցինք, որ Օսկանյանը տիկնոջ «զոհերից» չէ, պարզապես գործով անցնում է որպես վկա, քանի որ Համբարձումյանի արաբ գործընկերներին հենց Վարդան Օսկանյանն է ներդրումների համար Հա­յաստան հրավիրել, ավելի ճիշտ՝ վստահեցրել, որ կան համապատասխան պայմաններ ներդրումներ անելու համար: Դեռևս 2017 թ. խորհրդարանա­կան ընտրություններից հետո, երբ Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցությունը չանցավ խորհրդարան, և նախկին արտգործնախարարը փակեց քաղաքականության էջը, նա տարվա հիմնական մասն անցկացնում է ԱՍՆ-ում, դասավանդում է Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում: 

Հեղափոխությունից հետո, սակայն, նա մի քանի անգամ ստիպված է եղել վերադառնալ հայրենիք, մեկը՝ մոր մահվան կապակցությամբ, երկրորդը՝ «Մարտի 1-ի» գործով վկայի կարգավիճակում հարցաքննվելու, հաջորդը՝ Սիլվա Համբարձումյանի հետ առերեսվելու»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ