168.am-ը գրել է. «Տևական ժամանակ է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից Արտակ Զեյնալյանն այն եզակիներից է, որն այցելել է կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Սակայն երեկ արդարադատության նախարարը լրագրողների հետ զրույցում այդ մասին ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել, միայն նշել է, որ այդ լուրը հրապարակման ենթակա չէ։ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը նույնպես չցանկացավ հստակ ասել՝ Արդարադատության նախարարն այցելե՞լ է Ռ. Քոչարյանին, թե՞ ոչ։
«Ես միշտ ասել եմ, որ չեմ ցանկանում այս թեման առհասարակ շոշափել։ Ինչ վերաբերում է այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցերին, կարող եմ ասել միայն ՄԻՊ պաշտպան Արման Թաթոյանինը, այդ այցը շատ կարևոր եմ համարում»,- 168.am-ի հետ զրույցում նշել է Հայկ Ալումյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ քրեակատարողական հիմնարկում Ռոբերտ Քոչարյանը գրեթե ազատ ժամանակ չունի, տարբեր զբաղմունքներ ունի՝ ուսումնասիրում է մասնագիտական գրականություն և լեզուներ, զբաղվում է նաև սպորտով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը