«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա առաջին ամսում ՀՀ պետական պարտքն ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պարտքն աճել է 28.1 տոկոսով. եթե դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել էր 6 մլրդ 922.9 մլն դոլար, ապա հունվարի 31-ի դրությամբ այն հասել է 6 մլրդ 951 մլն դոլարի: Այս պարտքի առյուծի բաժինը ՀՀ կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 400 մլն դոլար, որից 4 մլրդ 996.1 մլն դոլարը՝ արտաքին պարտքը:
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սովորաբար վարում է պետական պարտքը նվազեցնելուն միտված քաղաքականություն. նրա պաշտոնավարման ընթացքում կառավարությունը խուսափել է նոր վարկեր վերցնելուց՝ փոխարենը միջոցներ ուղղելով հին պարտքերը փակելուն: Բայց և Փաշինյանին չի հաջողվել ընդհանրապես պարտք չվերցնել, պարզապես ավելի քիչ վարկային միջոցներ են ներգրավվել: Ու եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե Սերժ Սարգսյանի իշխանությունն ինչ ահռելի պարտքային բեռ է թողել, կարելի է ենթադրել, թե ինչ դժվարություններ են այս առումով սպասվում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը