08 02 2019

Նախկին մարզպետը փորձել է խոչընդոտել նորի նշանակմանը․ «Ժողովուրդ»

Նախկին մարզպետը փորձել է խոչընդոտել նորի նշանակմանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանի նշանակումը այդքան էլ հեշտ եւ հարթ չի ընթացել: Նրա նշանակմանը ներքին կարգով փորձել է խոչընդոտել նախկին մարզպետը, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը:

Նա ցանկացել է, որ այդ պաշտոնում նշանակվի Գյումրիում կահույքի սրահներից մեկի սեփականատեր Վարդան Գրիգորյանը՝ ապաքաղաքական անձնավորություն:

Մեր տեղեկություններով` երբ որպես մարզպետի հավանական թեկնածու սկսել է շրջանառվել Պետրոսյանի անունը, Սարուխանյանն իր օրոք մարզպետարան աշխատանքի ընդունված անձանց համոզել է նամակ գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին` ընդդեմ այդ թեկնածուի:

Սակայն նամակը որեւէ ազդեցություն չի ունեցել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Սարուխանյանին, որը հերքեց լուրը. «Ես ինքս եմ Տիգրան Պետրոսյանին առաջարկել, որ ինքը ընդգրկված լինի «Իմ քայլի» ցուցակում: Դեմի որեւէ բան չկա: Դրա համար որեւէ պատճառ չունեմ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ