26 01 2019

Աննա Հակոբյանի փոխարեն Մաշտոցի 47-ում կլինի Սանասարյանը․ «Հրապարակ»

Աննա Հակոբյանի փոխարեն Մաշտոցի 47-ում կլինի Սանասարյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախագահականում դեռ չեն պատրաստվում տեղափոխվել Բաղրամյան 26, քանի որ վարչապետի աշխատակազմն ամբողջովին չի տեղափոխվել կառավարության շենք: Մենք տեղեկացանք, որ Բաղրամյան 26-ում է նստելու նաեւ «Հայաստան» հիմնադրամը, որն արդեն իսկ տեղափոխվել է այնտեղ։ Հիշեցնենք, որ «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն Արմեն Սարգսյանն է, եւ նա է նպատակահարմար գտել, որ հիմնադրամը եւս գտնվի այդ հասցեում:

Մեր տեղեկություններով` հետաքրքիր «ռակիրովկա» է տեղի ունենալու նաեւ Մաշտոցի 47-ի հետ կապված, որի առնչությամբ մամուլը գրեց, որ այն դառնալու է վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակը, որն այժմ տեղակայված է Բաղրամյան 26-ում: Մեր աղբյուրների փոխանցմամբ` դեռ վերջնականապես հայտնի չէ, թե որտեղ է լինելու Փաշինյանի տիկնոջ նոր գրասենյակը, քննարկվում է նաեւ Հանրապետության հրապարակ տեղափոխվելու տարբերակը։

Փոխարենը հայտնի է, որ Պետական վերահսկողական ծառայությունը` Դավիթ Սանասարյանի ղեկավարությամբ, տեղափոխվելու է Մաշտոցի 47»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ