24 01 2019

Մաքսային ոլորտն իր բոստանի պես «վարում-ցանում» է․ «Հրապարակ»

Մաքսային ոլորտն իր բոստանի պես «վարում-ցանում» է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահի տեղակալ, մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանից շարունակ դժգոհում են։ Համակարգում չհասկացվեց ո՛չ նրա նշանակումը, ո՛չ գործունեությունը։ Մեզ պատմեցին, որ «Նակոլկա Շուշոն», որն այդ մականունը ստացել է ոտքի դաջվածքի պատճառով, մաքսային ոլորտը չի պատկերացնում եւ այնտեղ «վարում-ցանում» է՝ որպես իր բոստանը, տեղավորել է իր ծանոթ-բարեկամներին, որոնք ոլորտի հետ քիչ առնչություն ունեն։

Ինքն էլ թեեւ չի պատկերացնում ոլորտը, բայց եկած օրվանից կառավարում է «Նորֆոլկին» փոխարինած մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող պետական ընկերությունը եւ անգամ «նորամուծություններ» է իրականացնում։ Օրինակ, կարծում է, որ բոլորը պետք է մի ընդհանուր կաբինետում աշխատեն։ Եվ դա հակակոռուպցիոն լուրջ քայլ է։ Ասում են, որ նա այս պաշտոնին է նշանակվել Արարատ Միրզոյանի կնոջ միջնորդությամբ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ