«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվարի 10-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը հայտնել էր, որ 2018 թ. ընթացքում արդյունավետ կառավարման եւ ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունքում ունեցել են 404 միլիոն դրամի տնտեսում: Ավելին` նա ասել էր, թե վառելիքի գծով 2018թ-ին ՀՀ ԱԺ աշխատակազմը տնտեսել է 114.000 լիտր բենզին, որը պահեստավորվել է 2019 թ. համար: Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, այդ տնտեսումների մասին ԱԺ նախկին ղեկավարությունը հայտարարել է ստիպված:
Մինչ այդ Աժ տնտեսումները որեւէ տեղ ամրագրված չեն եղել եւ փաստաթղթերով չեն երեւացել: Նախորդ տարվա գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ԱԺ-ում զգուշացել են, հասկացել են՝ անհնարին է այդ ամենը «տակով անել», ու ստիպված հայտարարել են տնտեսումների մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Բաբայանին, որն էլ ասաց. «Տնտեսումների հետ կապված կանոնակարգումները դեռ 2017 թվականի սկզբից ենք իրականացրել: Դեռ 2017-ին մեր աշխատանքները այնպես ենք կազմակերպել, որը 2018-ի համար պիտի լուրջ տնտեսումներ ապահովեր: Այդ ճանապարհով էլ հասել ենք տնտեսումների»»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը