«Ժամանակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ օպերատիվ վարչությունը զբաղվում է և անգամ քրեական գործ է հարուցել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հոր՝ Գագիկ Վանեցյանի ընկերության դեմ։
«Ընկերությունը զբաղվում է ծաղկի ներկրմամբ և անցած տարեվերջին հայտնվել է ՊԵԿ օպերվարչության ուշադրության կենտրոնում։
Նշենք, որ Գագիկ Վանեցյանը խոշոր գործարար է։ Նրան պատկանող «Ավ Գրուպ» ՍՊԸ-ն մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում: ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012-ի սեպտեմբերին, 50.000 դրամ կանոնադրական կապիտալով ՍՊԸ-ի միակ մասնակիցն ու տնօրենը Գագիկ Վանեցյանն է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը