26 12 2018

Այլևս շտապելու պատճառ չկա․ «Հրապարակ»

Այլևս շտապելու պատճառ չկա․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երբ սեպտեմբերի վերջին՝ Երեւանի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «պետք է շատ արագ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ», հիմնավորումներից մեկն այն էր, որ հեղափոխությամբ իշխանության եկած ուժը չի կարողանում լիարժեք գործել, քանի որ օրենսդիր մարմնի հին կազմը խոչընդոտում է կառավարությանը՝ չի թողնում երկրի տնտեսական զարգացմանը ձեռնամուխ լինել, իսկ ներդրողներն էլ սպասում են ընտրությունների արդյունքներին եւ իշխանության բոլոր թեւերի ձեւավորմանը։ Ենթադրվում էր, որ արտահերթ ընտրություններից հետո նորընտիրները պետք է արագ խորհրդարան ու կառավարություն ձեւավորեն, որ օր առաջ գործի անցնեն եւ լուծեն երկրի առաջ ծառացած բյուր խնդիրները։

Բայց պարզվեց՝ ընտրություններում հաղթած ուժը բոլորովին չի շտապում ԱԺ ու կառավարություն ձեւավորել եւ օրենքի ու Սահմանադրության ոտնահարմամբ՝ ԱԺ առաջին նիստը որոշել է հրավիրել ոչ թե դեկտեմբերի 24-ին, ինչպես կարծում էին մասնագետները, ոչ էլ անգամ դեկտեմբերի 31-ին, այլ հունվարի 14-ին, ինչը որեւէ կերպ հնարավոր չէ հիմնավորել օրենքներով։

Հունվարի 14-ի նիստում դեռ պետք է կառավարության կառուցվածք հաստատվի, ապա վարչապետ ընտրվի կամ նշանակվի․ սա էլ, պարզվում է, կամայական մեկնաբանության տիրույթում է։ Դրան կհաջորդեն կառավարության ձեւավորումը եւ ծրագրի հաստատումը, եւ կստացվի, որ մենք փետրվարին նոր կունենանք կառավարության հաստատված կազմ եւ ծրագիր։ Այսինքն՝ գրեթե ապրիլ-մայիսից կառավարման ողջ համակարգի պարալիզացված աշխատանքը կվերսկսվի, լավագույն դեպքում՝ փետրվարին, իսկ դատելով կառավարության դանդաղ քայլերից՝ մարտին։ Մի երկրում, որտեղ արտահերթ հապճեպ ընտրությունների միակ հոդաբաշխ բացատրությունն արագ ու արդյունավետ աշխատելն էր»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ