22 12 2018

Փորձել են ապօրինի համաներել դատապարտյալներին․ «Ժողովուրդ»

Փորձել են ապօրինի համաներել դատապարտյալներին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայաստանում մեծ համաներում հայտարարելուց հետո՝ արդեն նոյեմբերի 23-ին, ՀՀ գլխավոր դատախազը հրաման ստորագրեց «Համաներման մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատ­մամբ դատախազական հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ դատախազի հրամանն իր նախապատմությունն ունի: Իրավապահները բացահայտել են, որ համաներման անվան տակ փորձեր են արվել ազատ արձակել կոնկրետ անձանց, որոնց վրա այդ օրենքը չէր տարածվում: Ավելին՝ գործընթացը հասել է «վերևներ», որից հետո կանխվել: Ուստի հետա­գա նման դրսևորումները կանխելու նպատակով էլ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել է հրա­ման ստորագրել:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից նշեցին. «Համաներման օրենքի պահանջները կիրառվում են՝ հետաքննության, նախաքննության կամ իրավասու այլ մարմինների, դատարանների կողմից համապատասխան դատավարական ակտեր կայացնելով, որոնց օրինականությունն ստուգվում է դատախազության կողմից: ՀՀ գլխավոր դատախազի հրամանը միտված է այդ գործընթացի համակարգվածությունը և արդյունավետությունը բարձրացնելուն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ