20 12 2018

Ալյուրը թանկացել է. հակամրցակցային պայմանավորվածությո՞ւն. «Ժամանակ»

Ալյուրը թանկացել է. հակամրցակցային պայմանավորվածությո՞ւն. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Խորհրդարանական ընտրու­թյուններից հետո այլուրի գինը թանկացավ 1 դոլարով՝ 22-ից դառնալով 23 դոլար, բարձր տե­սակի 50-կիլոգրամանոց պար­կի հաշվարկով: Թանկացավ նաև անասնակեր թեփի գինը՝ դառնալով 5 դոլար 40 ցենտ:

Բայց ամենազավեշտալին ոչ մի­այն այս թանկացումն է, այլև այն, որ նույնիսկ նոր Հայաստանում ալյուրը և թեփը վաճառ­վում են դոլարով: Խոսքը մեծա­ծախ վաճառքի մասին է, որը օրենքի կոպիտ խախտում է: 

Զավեշտալի է նաև, որ Հայաստանում բոլոր արտադրողները այլուրի գները բարձրացնում են նույն օրը և նույն չափով, ինչը խոսում է հակամրցակցային պայմանավորվածության գոյության մասին: Չնայած ալյուրի գինը բարձրացել է ընդամենը 1 դոլարով, սակայն հացը թան­կացել է 10-20 դրամով, մեկ պարկի հաշվարկով՝ 2500-4000 դրամով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ