«Հրապարակ»-ը գրում է․ «Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի եղբայրը՝ ԵԿՄ անդամ Պետրոս Ամիրյանը, «Մենք» դաշինքով պատգամավորության թեկնածու է Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն թիվ 1 ընտրատարածքում։
Գրիգորյանի ձերբակալությունից հետո ոստիկանությունը խուզարկություն էր կատարել Ամիրյանի տանը, ինչպես նաև «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում։ Հայտնաբերվել էր զինամթերք, սակայն նրան չէին ձերբակալել։ Ի դեպ, ԵԿՄ-ականներից շատերն են այդ ցուցակով առաջադրվել։
Հիշեցնենք, «Մենքը» Արամ Սարգսյանի «Հանրապետության» և Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատների» դաշինքն է»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը