«Ժամանակ» թերթը գրում է․ ««Ծառուկյան» խմբակցության 8 պատգամավոր չի ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում:
Ցուցակ չեն ներառվել 2017թ. խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, Գագիկ Ծառուկյանին բավական լուրջ գլխացավանքներ պատճառած Նապոլեոն Ազիզյանը, Հրանտ Դավթյանը, Մարինա Մարգարյանը, ԲՀԿ-ից դուրս եկած Վահան Կարապետյանը, ռուսական փոքրամասնության ներկայացուցիչ Տատյանա Միքայելյանը և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: Ի դեպ, վերջինս մինչև վերջին պահը պատրաստվում էր առաջադրել, սակայն հրաժարվել է դա անելուց՝ հաշվելով, որ ԲՀԿ-ն ոչ մի շանս չունի հաղթահարելու 5-տոկոսանոց արգելքը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը