«Հրապարակ»-ը գրում է․ «Հանրային հեռուստաընկերությունում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Առաջիկայում «Լուրեր» լրատվականը նոր տնօրեն կունենա: Վահագն Թևոսյանը, որ չորս ամիս առաջ էր նշանակվել «Լուրերի» ղեկավար, նոյեմբերի 14-ին կմեկնի արձակուրդ և, ըստ մեր աղբյուրի, 99 տոկոս հավանականությամբ չի վերադառնա:
Բանն այն է, որ Վահագն Թևոսյանը «ՔՊ» ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել, ամենայն հավանականությամբ՝ ցուցակի անցողիկ համարում: Մեր աղբյուրն ասաց, որ «Լուրեր»-ի նոր տնօրենի երկու թեկնածություն կա: Շրջանառվում է Պետրոս Ղազարյանի անունը, որն օրերս է «Կենտրոն»-ից տեղափոխվել Հ1, և մի թեկնածուն էլ «Ազատություն» ռադիոկայանից է: Թե ում մասին է խոսքը՝ դեռ չգիտեն: Վերջին տասը տարում հինգ տնօրեն փոխած լրատվականի աշխատակազմը նախկին տնօրեններից առանձնացնում է Գևորգ Ալթունյանին: «Հաճույքով կաշխատեինք նրա հետ, եթե վերադարձնեին»,- ասում են նրանք»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը