«Ժամանակ» թերթը գրում է․ «Ինչպես նշել էինք, ՀԱԿ վարչությունը քվեարկությամբ որոշել էր մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, վարչության անդամներից 13-ը կողմ էին քվեարկել, 6-ը՝ դեմ:
Հիմա պարզվում է, որ դեմ քվեարկողներն ունեն իրենց շարժառիթները: Նրանք հույս ունեն, որ եթե ՀԱԿ-ը առանձին չմասնակցի ընտրություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ որոշ ներկայացուցիչների կընդգրկի ՔՊ ցուցակ:
Մասնավորապես, Արամ Մանուկյանը, ով դեմ է արտահայտվում մասնակցությանը, հույս ունի, որ իր որդին՝ Արեն Մանուկյանը, կլինի ՔՊ ցուցակում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը