«Իրավունք» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը երեկ խորհրդարանն արտահերթ նիստում կրկին չընդունեց: Սակայն, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, սրանով թեման դեռ փակված չէ եւ դեռ չի կարելի ասել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժերը կգնան գործող Ընտրական օրենսգրքով:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հնարավոր է, որ փոփոխված Ընտրական օրենսգիրք ընդունելու երրորդ փորձը կատարվի, եւ կրկին նախաձեռնողը լինի «Ծառուկյան» խմբակցությունը: Սակայն այս հնարավորությունը դեռ քննարկվում է՝ հաշվի առնելով, որ ընդամենը մոտ 40 օր է մնացել նախանշված արտահերթ խորհրդարանական հնարավոր ընտրությունից:
Ընտրական օրենսգրքի փոփոխության եւս մեկ նախագիծ բերելու հնարավորության մասին փորձեցինք պարզել ԱԺ նախագահի տեղակալ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի տեսակետը:
«Եթե քաղաքական կամք ցուցաբերվի, կարող է օրենքի նախագծի նոր առաջարկություն լինի: Բայց եկեք սպասենք, կանխատեսումներ չանենք»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը