26 10 2018

Համաներումը «Ծռերի» վրա կտարածվի, Նորք-Մարաշի զինված խմբի վրա՝ ոչ․ «Ժամանակ»

Համաներումը «Ծռերի» վրա կտարածվի, Նորք-Մարաշի զինված խմբի վրա՝ ոչ․ «Ժամանակ»

««Աննախադեպ» համարվող սպասվելիք համաներումից դժգոհ են ոչ միայն մի խումբ դատապարտյալների ու կալանավորների հարա­զատները, այլև 2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում վնասա­զերծված զինված խմբի անդամները: 

Նրանց համար հասկանալի չէ՝ ինչու է այս համաներումը տարածվում «Սասնա Ծռեր»-ի վրա, սակայն ոչ իրենց, երբ իրենց միակ տարբերությունն այն է, որ «Սասնա Ծռեր»-ը կոնկրետ գործողություն է արել, իսկ իրենք չեն հասցրել: Զինված խմբի գործով ամբաստանյալ Նելլի Մինասյանը հրապարակային դիմել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ տեղե­կացնելով, որ այժմ, երբ իրենց միակ ու վերջին հույսը համաներումն էր, որով և իրենք կարող էին ազատություն ստանալ, պարզվում է՝ իրենք բացարձակ չեն հիշվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ