«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանությունները խորասուզված աշխատում են ոչ միայն իրենց համամասնական ցուցակի և ապագա ԱԺ կոնֆիգուրացիաների վրա, այլև նախապատրաստում են ապագա կառավարության կառուցվածքային փոփոխությունները:
Ըստ կառավարության մեր աղբյուրների՝ որոշել են կրճատել նախարարությունների թիվը, ինչը մտմտում էր դեռ նախորդ իշխանությունը, օպտիմիզացնել այն գերատեսչությունները, որոնց գործառույթները կրկնվում են կամ շատ մոտ են միմյանց: Խոսք է գնում Սոցապ և Առողջապահության նախարարությունների, Սպորտի-երիտասարդության և Մշակույթի նախարարությունների միավորման, Սփյուռքի նախարարությունն ԱԳՆ-ի «մասնաճյուղ» դարձնելու մասին: Լուրջ քննարկման թեմա են նաև նախարարների թեկնածությունները: Տեղաշարժեր են լինելու նաև ուժային բլոկներում: Խոսվում է 18-ից ընդհուպ մինչև 8 կամ 10 նախարարություն թողնելու մասին»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը